Հայաստանը 100 անգամ ավելի առաջադեմ, համակրելի և հեռանկարային առաջնորդ է ընտրել, քան Վրաստանը: Նման կարծիք է հայտնել վրացի քաղաքական գործիչ, «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
«Հայերը հզոր և հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդ են: Շատ բաներ կան, որոնց մենք կարող էինք նախանձել սպիտակ նախանձով, օրինակ նրանց աշխատասիրությությունն ու կարողությունները բիզնեսում: Բայց եթե մենք վերցնենք միայն 1918թ. կամ ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանը միշտ կապված է եղել Վրաստանին, որը եղել է իրադարձությունների առաջնորդը, քարշակը: Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընտրեց հարյուրապատիկ ավելի առաջադեմ, համակրելի և հեռանարային առաջնորդ, քան մենք:
Այն աղետալի ֆոնին, ինչ հիմա կատարվում է Վրաստանում, Հայաստանը շատ շուտով կդառնա տարածաշրջանային առաջնորդ, և մենք կկորցնենք այն միակ կարգավիճակը, որ ունեինք առնվազն վերջին երկու դարերի ընթացքում»,- գրել է Գվարամիան Facebook-ի իր էջում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ