Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարվածը 4 տարի անց հրաժարվել է ցուցմունքներից. գործով վկա

Դեկտեմբեր 13,2018 23:10

Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014 թվականին տեղի ունեցած դանակահարության գործը կրկին վերաբացվել է։ Դանակահարության գործով վկա Սամվել Հովհաննիսյանին այս տարվա հոկտեմբերի 22-ին հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության: Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ Կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննիչները իրեն հայտնել են, որ  գործի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել։

Սամվել Հովհաննիսյանը քննիչներից հետաքրքրվել է՝  խոսքը ինչ նոր հանգամանքների մասին է, ինչին ի պատասխան հայտնել են, որ գործով տուժողը, նրա ծնողները հրաժարվել են 2014-ին տված իրենց ցուցմունքներից, բացի այդ Սեդրակ Օսիպյանը, վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, որ գործում նոր վկաներ են ի հայտ եկել, ինչպես նաեւ ասել է, որ այս գործով վկա Սամվել Հովհաննիսյանի եղբայրը՝ Սարգիս Հովհաննիսյանն զանգել է իր ծանոթներին ու հայտնել, որ այս գործով տուժողին ինքն է դանակահարել:

Սամվել Հովհաննիսյանը Aravot.am-ին փոխանցեց 2014-ին տուժողի՝ Վանուշ Ալեքսանյանի եղբոր՝ Վիգեն Ալեքսանյանի ցուցմունքների պատճենները:

Հիշեցնենք նաեւ, որ ըստ Սամվել Հովհաննիսյանի, դեպքի օրը գործով տուժող  Վանուշ Ալեքսանյանի եղբայրն անցնելիս է եղել Սեդրակ Օսիպյանի և Սամվել Հովհաննիսյանի եղբոր՝ Սարգիս Հովհաննիսյանի կողքով։ Վանուշ Ալեքսանյանի եղբայրը՝ Վիգեն Ալեքսանյանը, թքել է գետնին, Սեդրակ Օսիպյանը հարցրել է՝ « էդ ուրդե՞ ես թքում», Ալեքսանյանը պատասխանել է՝ գետնին, Սեդրակ Օսիպյանն էլ հավելել է՝ «վրաս թքեիր» ու հարվածել է Ալեքսանյանի եղբորը, ինչից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, ավարտվել եղբորն օգնության հասած Վանուշ Ալեքսանյանի դանակահարությամբ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31