Մոսկվան պատրաստում է աջակցություն առաջարկել Բաքվի և Երևանի միջև ուղղակի երկխոսություն ձևավորելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ցանկանում ենք աջակցություն առաջարկել Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ուղիղ երկխոսություն ծավալելու հարցում»,- ասել է Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը և՛ որպես առանձին երկիր, և՛ որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր «կանի ամեն բան՝ այդ նպատակով առաջընթացին նպաստելու համար»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ