Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ այս պահին բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար, հաղորդում է interfax.az-ը:
«Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար: Կան բազմաթիվ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում այսպիսի հայտարարության համար»,- ընդգծել է Ալիևը 2018թ. մարզական տարվա ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին, դա առաջին հերթին Ադրբեջանի աճող ներուժն է, տնտեսական, ռազմական և քաղաքական ուժը, ամրապնդվող միջազգային դիրքերը:
«Մենք շարունակում ենք իրականացնել մեր հետևողական քաղաքականությունն այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ այսօր միջազգային թատերաբեմում Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում: «Աճում է մեր միջազգային հեղինակությունը, որի մասին ես բազմիցս եմ խոսել, և սրանք միայն խոսքեր չեն: Միջազգային հարաբերությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտացոլում են ղարաբաղյան հակամարտության հարցում մեր դիրքորոշումները»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ