Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները մշտապես մեծ կարևորություն են ունեցել. Բաշար Ալ-Ասադ

Դեկտեմբեր 13,2018 20:30

Դեկտեմբերի 11-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերը հանձնեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին (Bashar al-Assad):

ՍԱՀ նախագահի արարողակարգի շարասյունով դեսպան Գևորգյանը ժամանեց՝ ՍԱՀ նախագահի նստավայր՝ Դամասկոսի «Ժողովրդական Պալատ», որտեղ նրան դիմավորեց պալատի պատվո պահակախումբը Հայաստանի և Սիրիայի օրհներգների ներքո:

Պաշտոնական ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ դեսպան Գևորգյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը, իսկ այնուհետև՝ առանձնազրույցը ՍԱՀ նախագահի հետ՝ փոխվարչապետ Վալիդ Ալ-Մուալլիմի (Walid Muallem) և նախագահի հարցերով նախարար Մանսուր Ազզամի (Mansour Azzam) մասնակցությամբ:

Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին՝ նախագահ Բաշար Ալ-Ասադը նրան հաջողություն մաղթեց կարևոր և պատասխանատու առաքելության մեջ: ՍԱՀ նախագահն ընգծեց, որ Սիրիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները մշտապես մեծ կարևորություն են ունեցել և Հայաստանն՝ ի դեմս իր դեսպանի, վայելելու է սիրիական իշխանությունների լիակատար և անվերապահ աջակցությունը ցանկացած հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գևորգյանը խոստացավ ջանք չխնայել հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31