2019 թվականի հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները, որոնց մասնակիցների անուններն արդեն հայտնի են:
Տղամարդիկ. Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան:
Կանայք. Մարիա Կուրսովա, Սիրանուշ Ղուկասյան, Մարիա Գեւորգյան, Աննա Խաչատրյան, Սուսաննա Գաբոյան, Մարիամ Ավետիսյան, Մարիամ Մկրտչյան, Արփինե Գրիգորյան, Աստղիկ Հակոբյան, Անահիտ Մկրտչյան:
2019 թվականի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների ձեւավորման կարգը հաստատվել է 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՇՖ նախագահի որոշումով, որով նախատեսված են հետեւյալ չափորոշիչները:
Երեք շախմատիստ 2018 թ. նույնիսկի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշերի միջին ցուցանիշով:
Մեկ շախմատիստ՝ 2019 թ. Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունքով:
Մեկ շախմատիստ՝ մարզիչների միջնորդությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ