Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի կողմից Փաշինյանին շնորհավորելը ժամանակի հարց է». քաղաքագետ Նարեկ Մինասյան

Դեկտեմբեր 13,2018 16:45

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորելը ժամանակի հարց է: «Չենք կարող բացառել, որ Պուտինը կշնորհավորի այն ժամանակ, երբ մի քանի օրից հրապարակվեն ԱԺ ընտրությունների պաշտոնական եւ վերջնական արդյունքները»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու է ուշանում Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը, ասաց քաղաքագետը:

Մեր նկատառմանն ի պատասխան, որ նախորդ ընտրությունների հաջորդ օրը ՌԴ նախագահը շնորհավորել էր Սերժ Սարգսյանին, Նարեկ Մինասյանն ընդգծեց. «Կարելի է ինչ-որ դատողություններ անել, բայց նկատենք, որ ամեն երկիր իր օրակարգն ունի եւ դրանից են բխում նման հարցերին անդրադառնալու ժամկետները»:

Մեր զրուցակիցը նաեւ ընդգծեց, որ այսօր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայաստանյան ընտրությունների արդյունքներին եւ հստակ գնահատականներ հնչեցրել. «Նա ասել է, որ ակնկալում են սերտ գործակցություն՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարաբերություններում: ԱԳՆ խոսնակի հայտարարությունը պաշտոնական է, ուստի նրա արձագանքից հետո չարժի խնդրին նման ուշադրություն դարձնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31