«Նման անաղբյուր եւ անհղում տեղեկությունները ես չեմ մեկնաբանում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե ՀՀ իշխանությունները որպես Բակո Սահակյանին փոխարինող տեսնում են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ կային (պաշտոնապես առայժմ չեն հաստատվել) այն մասին, որ պաշտոնից ազատվելու են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։ Պաշտոնապես հերքվել է միայն Լեւոն Մնացականյանի ազատման մասին լուրը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ