Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրանջատում Երեւանի Կենտրոնում եւ Էրեբունիում

Դեկտեմբեր 13,2018 15:25

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածներում դադարեցվել է ջրամատակարարումը՝ 36 ժամով

Իհարկե, նման երկար ջրանջատումները համակարգում հաճախակի չեն, բայցեւայնպես լինում են: Ու ամեն մեկն ունի իր լուրջ պատճառները: Թե ինչով է պայմանավորված այսօրվա ջրամատակարարման կանգառը, պարզաբանում է «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Արթուր Զակեոսյանը:

– Խնդիրը հետեւյալն է: Ընկերության կողմից Արզնիի աղբյուրի ջուրն արդյունավետ օգտագործելու շնորհիվ տարեցտարի ավելանում է այնտեղից «Արզնի-Երեւան» մայրուղային ջրատարով Երեւան հոսով ջրի քանակը: Խողովակաշարն անցնում է Արաբկիրով ու կտրուկ իջնում դեպի Աբովյան պուրակում գտնվող «Աբովյան պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը:

Իսկ ջրի քանակի ավելացում՝ կնշանակի նաեւ հիդրավլիկ ճնշման ավելացում ջրամբարում: Առավել եւս երբ ջուրը, ինչպես ասացի, վերեւից է գալիս: Դրա համար էլ որոշեցինք «Աբովյան պուրակում» կառուցել այսպես կոչված «մարիչ հոր»՝ իր 400մմ տրամագծով փականով, որտեղ ջուրը նախ «հանգստանում է», կորցնում իր հարվածային ուժը եւ հետո միայն շարունակում իր ճանապարհը: Մեր դեպքում այն մասամբ լցվում է տեղի ջրամբարը եւ հետո՝ բաշխիչ ցանցով տրվում սպառողներին, մասամբ էր առանձին խողովակաշարով ուղղվում է դեպի Այգեստան, Սարի Թաղ ու հարակից տարածքներ:

Նոր սխեման հետեւյալ տեսքն ունի: Արաբկիրից եկող ջրագծից մենք կառուցում ենք շրջանցող խողովակաշար, որի վրա տեղադրվում է «մարիչ հորն» ու փականը: Այստեղից էլ արդեն «հանգստացած» ջուրը սահմանված ճշմամբ գնում է դեպի ջրամբար:

Հաշվի առնելով գործի զգալի ծավալը, աշխատանքներին ներգրավվել ենք շինարարական կազմակերպության, տեղում նախօրոք կուտակել ենք մետաղական նախապատրաստվածքներ, շինարարական տեխնիկա ու ծախսանյութեր: Աշխատում են նաեւ մեր «Կենտրոն» տեղամասի մասնագետները: Ամեն ինչ արվում է ծրագիրն արագ ավարտելու համար: Ելնելով տեխնոլոգիական առանձնահատկություններից, առաջինը ջուրը կստանան Այգեստանի ու Սարի Թաղի սպառողները, Երեւանի փոքր կենտրոնին այն կտրվի քիչ ուշ՝ ջրամբարը լցվելուն համեմատ:

36 ժամը՝ դա առավելագույն ժամկետն է, որի շրջանակներում անպայման կտեղավորվենք: Բուն շինարարությունը շուտ կավարտվի, խնդիրը բաշխիչ ցանցը նորից մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջուր լցնելն է, այն տեղ հասցնելն ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելը: Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Իհարկե, նման երկար ջրանջատում կենցաղային անհարմարություններ է ստեղծում սպառողների համար: Բայց «փոխհատուցումը» հավատացնում եմ լիարժեք կլինի. ավելի կայուն ու ապահով ջրամատակարարում:

Վեոլիա ջուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31