Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց
50 մլն դրամ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:
11 մլն 604 հազար դրամ մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար: Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։
82 մլն 795 հազար դրամ մշակույթի նախարարության հետ համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով, որից՝
50 մլն «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար
32 մլն 795 հազար «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրի համար
17 մլն դրամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով:
https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2102555866434133/?type=3&theater
ՀՀ կառավարություն