Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՌԴ–ի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները չեն ավարտվել, ուստի առայժմ հնարավոր չէ որոշակի տեղեկություն հայտնել այդ մասին:
Բաղրամյանը նաեւ ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի սակագնի փոփոխության հարցը քննարկել են, սակայն արդյունքների մասին նախարարի պաշտոնակատարը տեղյակ չէ:
Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ հունվարից գազամատակարարման երկկողմ պայմանագիրը երկարաձգվելու է, եւ գործելու է ներկայիս սակագինը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ