Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մշակույթի նախարարությունից հաստատեցին, որ Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Մեր տեղեկություններով, պարոն Չալդրանյանը, որին նախարար Մակունցը պարտադրել է դիմում գրել, այժմ բուժման կուրս է անցնում, եւ անգամ անձամբ չի փոխանցել իր դիմումը: Այն նախարարություն է տարվել աշխատակցի ձեռամբ:
Վիգեն Չալդրանյանի հետ կապվել չհաջողվեց`բջջայինն անջատված է: Նրա մերձավորներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք նշում, ասաց, որ առաջիկայում հնարավոր է՝ Վիգեն Չալդրանյանն ասուլիսով հանդես գա ու մեկնաբանի իր` դիմում գրելու պատճառները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ