Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր կառավարության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր կառավարության հետ, որը շուտով կձևավորվի: Դա ուղղված կլինի երկու երկրների հետագա փոխգործակցության զարգացմանը, այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- հայտարարել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ