Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող ենք ասել նաև, որ եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ․ Վարուժան Հոկտանյան․ «Փաստ»

Դեկտեմբեր 13,2018 12:50

Այն խայտառակ խախտումները, որոնց մենք տարիներ շարունակ ականատես էինք լինում, այս անգամ չկային: Իհարկե, քարոզչության ժամանակ երկու հիմնական ուժերի միջև ընթացող կոշտ հռետորաբանությանն ականատես եղանք, որը ոչ թե գաղափարների և ծրագրերի պայքար էր, այլև միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքների շարք: Կարող ենք ասել նաև, որ եղել են նաև սահմանափակ չափով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ, քանի որ, բնականաբար, դժվար էր ակնկալել, որ այսքան տարիներից հետո կարող էին փայլուն ընտրություններ անցկացվել: Եթե հաշվի առնենք նաև 2017 թ. ընտրությունների ժամանակ տեղի ունեցած չարաշահման մասշտաբները, ապա, բնականաբար, չէին կարող նման դրսևորումները միանգամից վերանալ: Բայց, բարեբախտաբար, վարչական ռեսուրսի չարաշահման, այսպես ասած, առավել ծանր տարատեսակները՝ դպրոցների տնօրենների, բուժհիմնարկների ղեկավարների միջոցով և այլ ձևերով ընտրողների կամքի վրա ազդելու դրսևորումները, կարծես թե, այս անգամ չեն նկատվել»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Նա նաև նշեց, որ եղել են որոշ դեպքեր, որոնք, սակայն, չեն ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Հոկտանյանը չբացառեց, որ կարող է նաև ընտրակաշառքի դեպքեր եղած լինեն, բայց այդ ամենի մասին խոսել հնարավոր կլինի միայն իրավապահ մարմինների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելուց հետո:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31