Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում հաղթելու կապակցությամբ. «168 ժամ»

Դեկտեմբեր 13,2018 12:40

«168 Ժամի» հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ասաց, որ ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում հաղթելու կապակցությամբ։ Դա, նրա որակմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ։

Կոլերովի համոզմամբ այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Նրանք պետք է արձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին։ Այնուամենայնիվ, տարբեր պատճառներ կարող են լինել այս ուշացման համար, եղել է, չէ՞, որ ՀՀ նախկին նախագահին Միացյալ Նահանգները չեն շնորհավորել կամ շատ ուշ են շնորհավորել, տարբեր պատճառներ են լինում, և ամեն բան հնարավոր է։ Ինչպես ասում են, այդպես էլ է պատահում»,- ասաց Կոլերովը՝ ընդգծելով, որ ոչինչ չի բացառվում։

Դիտարկմանը, թե նախկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ, Մոդեստ Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ այո, ստեղծված իրավիճակի համար կան պատճառներ։

Ռուս փորձագետն ասաց, որ ստեղծված իրավիճակը պետք է, որ կապված լինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման հետ։ Նրա խոսքով, այլ պատճառ նման դիրքորոշման և ուշացման համար չկա։ Կոլերովն ընդգծեց, որ այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի նախագահն իր հստակ դիրքորոշումը հայտնել է ՀՀ իշխանություններին։ «Մնացածն ավելի հստակ կլինի առաջիկա օրերին»,- ասաց նա:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Ինքնիշխան պետություն ենք, սակայն ստրուկի հոգեբանությունը չի հաջողվում հաղթահարել: Կշնորհավորեն, թէ չեն շնորհավորի, դա նրանց պրոբլեմն է: Ինչու՞ եք խառնվել իրար…Նրանց համար սա մեծ հարված էր, որովհետև ռուսաստանում տարիներ շարունակ ընտրություններ որպես այդպիսին տեղի չեն ունեցել…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31