Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Չեք իմացե՞լ, որ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ հարկ պետք է տաք»

Դեկտեմբեր 13,2018 12:35

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է. մի խումբ անձինք, որոնք օրենքով զրկվել են երկրորդ մեքենան նվիրատվություն անելու և հարկեր չվճարելու հնարավորությունից, կառավարությունից պահանջում են խելամիտ հարկեր սահմանել: Նրանք պնդում են, որ առանց իրենց տեղեկացնելու օրենքում փոփոխություններ են եղել:

Մինչև հիմա օրենքով թույլատրվել է, որ ֆիզիկական անձը մեկ մեքենա վաճառելու իրավունք ունենա, իսկ երկրորդը՝ նվիրատվություն անելու: Օրենքը փոխել են, ոչ մեկին տեղյակ չեն պահել: Հիմա նամակներ ենք ստանում, որ պետք է նվիրատվություն արված մեքենան հարկային դաշտ մտնի եւ պահանջում են մեքենայի շուկայական արժեքի 20 տոկոսի չափով հարկ: Մենք մաքսազերծում արել ենք, ամեն մեքենայից 400-500 հազար դրամ մուծել ենք բյուջե, բայց էլի հարկ են ուզում»,- դժգոհում են ցույցի մասնակիցները: Նրանք կառավարությանն առաջարկում են հարեւան Վրաստանի օրինակով նվիրատվության համար հարկերը վերացնել եւ ֆիքսված գումար սահմանել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հանդիպեց ցույցի մասնակիցներին: «Դուք չեք իմացե՞լ, որ եթե նվիրատվություն ձևակերպեք, պետք է հարկ տաք: Չեք իմացե՞լ, որ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ հարկ պետք է տաք: Ձեր գործունեությունը հիմա ձեռնարկատիրական գործունեություն է, թե՞ չէ: Էսքանդ բոլորդ եկել ենք, նվիրատվություն եք ձևակերպում, որպեսզի հարկ չտաք, չէ՞: Մեքենան բերելը և օտարելը դա բիզնես ա: Լսեք, ես ձեզ մի բան ասեմ՝ որ սենց դոշներս ծեծում ենք, մենք պիտի հասկանանք, որ եթե էսքանս եկել ենք ու ասում ենք՝ մեքենա ենք ուզում նվեր տանք, բայց հարկ չտանք, մի հատ մտածեք էլի, ինչ եք խոսում: Եթե դու ուզում ես մեքենա բերես, նվիրատվություն ձևակերպես ու հարկ չտաս, և բոլորս աչքերս փակենք, որ դու ձեռնարկատիրական գործունեությունը նվիրատվության տակ ծածկես, ես պատրաստ չեմ դրան»,- ասաց նա:

Դավիթ Անանյանն ասաց նաեւ, որ բողոքողները կարող են առաջարկությունները ներկայացնել իր տեղակալին, կառավարությունում կքննարկեն, բայց նաեւ հավելեց. «Եթե ձեզ թվում է, որ պիտի բերեք նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները, չի լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31