Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյան. «Սասնա ծռեր» կուսակցությունը չի որոշում, թե խորհրդարանը քանի տարի կգործի. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 13,2018 12:20

Դեռ ընտրություններից առաջ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը, հիշեցնենք, չհայտնվեց ԱԺ-ում, հայտարարեց, թե նոր ԱԺ-ն կարճ կյանք է ունենալու։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ «Սասնա ծռերի» հայտարարությունն արժանացավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սուր արձագանքին։ Հիմա նրանք նույնը պնդում են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, այդ մասին խոսել է «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը գլխավորած Վարուժան Ավետիսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում։

«Ժողովուրդ» օրաթերթը այս, ԱԺ-ում ձեւավորված ընդդիմության եւ այլ հարցերի մասին զրուցել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հետ։

– «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում է, որ այս ԱԺ-ն երկար կյանք չի ունենալու, եւ նորից կարիք է լինելու արտահերթ ընտրությունների։ Հնարավո՞ր է, որ նման բան լինի։

– «Սասնա ծռեր» կուսակցությունը չի որոշում, թե խորհրդարանը քանի տարի կգործի։ Դա որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ մեր ժողովուրդը ընտրությունների օրը արտահայտել է իր դիրքորոշումը։ Եթե ժողովուրդը մի օր որոշի, որ պետք է կրկին լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանք կլինեն։ Բայց պետք է ասեմ, որ ես նման նախադրյալներ չեմ տեսնում։

– Այդ դեպքում ինչո՞ւ են «Ծռերը» նման բան հայտարարում։

– Չգիտեմ։ Պետք է իրենց հարցնել։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31