Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ համակիրներն առավելագույնը չորս-հինգ տոկոս են, ՀՀԿ-իզմի համակիրները շատ ավելին. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 13,2018 11:43

Եվ այսպես, Հայաստանում ՀՀԿ-ի դարաշրջանն ավարտվեց։ Մնում է, որ ավարտվի նաեւ ՀՀԿ-իզմի դարաշրջանը։

Միանգամից ասենք՝ տեխնիկապես սա ավելի բարդ է լինելու։ Որովհետեւ «ՀՀԿ-իզմ» երեւույթը բավականին բազմաշերտ է եւ կապված է ոչ միայն եւ ոչ այնքան ՀՀԿ-ի հետ։ «ՀՀԿ-իզմ» ասվածն այն է, երբ որեւէ քաղաքական ուժ իշխանությունն ընկալում է բացառապես որպես ապօրինի հարստացման աղբյուր, ձգտում է ցանկացած գնով պահպանել այդ իշխանությունը, իսկ սեփական իշխանությունը (հետեւաբար՝ նաեւ ապօրինի կուտակված հարստությունը) կորցնելու վտանգի դեպքում դիմում է «դրսից տղա բերելու» մարտավարությանը վտանգելով պետական շահն ու պետականությունն ընդհանրապես։ Հայաստանը, ցավոք, այդպիսի իշխանություններ (կամ կառավարիչներ) ունեցել է պատմական գրեթե բոլոր ժամանակաշրջաններում, եւ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանով, ընդամենը այդ «հինավուրց, գեղեցիկ ավանդույթի» շարունակողներն էին։ Ընդամենը։ Ու հիմա, երբ ՀՀԿ իբր գաղափարախոսները հայտարարում են, թե այսօրվանից սկսվում է «քայլ արա, մերժիր Նիկոլին» շարժումը, դա ՀՀԿ-ն չի խոսում, ՀՀԿ-իզմն է խոսում։

Որովհետեւ ՀՀԿ համակիրներն առավելագույնը չորս-հինգ տոկոս են, ՀՀԿ-իզմի համակիրները շատ ավելին։ Որովհետեւ մեր գիտակցության մեջ դա ներարկվել է տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ։ Ու ներարկողները միայն դրսից չեն եղել, նրանց միշտ օգնել է «մեր ներսի ՀՀԿ-ն»։ Հիշո՞ւմ եք Իսպանիայի բռնապետ Ֆրանկոյի հայտնի խոսքերը. «Մենք Մադրիդ կմտնենք չորս շարասյուններով, իսկ Մադրիդում մեզ կսպասի հինգերորդ շարասյունը»։ ՀՀԿ-ն, ահա (գուցե նաեւ ակամայից), ստանձնել է այդ հինգերորդ շարասյան դերը։ ՀՀԿ-ն չլիներ՝ ուրիշն էր ստանձնելու, որովհետեւ դրսի «ստիմուլները» չափազանց հզոր են, բայց սա արդեն էական չէ։ Մենք ընդամենը առկա իրողությունն ենք արձանագրում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31