Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք ենթադրություններ չանենք, հանգիստ մեր կյանքով ապրենք, լա՞վ». Արմեն Գեւորգյանը չի ընդունում մեղադրանքը

Դեկտեմբեր 13,2018 11:36

Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։

Արմեն Գեւորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման եւ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով:

Երեկ դատարանը հետաձգել էր կալանավորման հարցի քննությունը, որ պաշտպանական կողմը կալանավորման հիմքերին ծանոթանա:

Արմեն Գեւորգյանը դատարան մտնելիս լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել. «Ոչինչ չեմ ասելու, մինչեւ դատական նիստը չավարտվի»:

Նա ասաց, որ մեղադրանքին ծանոթ է, չի ընդունում մեղադրանքները, մնացած բոլոր պարզաբանումները կներկայացնեն փաստաբանները:

Հարցին՝ պատահական համարո՞ւմ եք, որ հեղափոխությունից հետո ձեզ մեղադրանք առաջադրեցին՝ Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Եկեք ենթադրություններ չանենք, հանգիստ մեր կյանքով ապրենք, լա՞վ»:

Եթե դատարանն այսօր բավարարի ՀՔԾ միջնորդությունը, Արմեն Գեւորգյանը դատարանում կկալանավորվի:

Հիշեցնենք, որ մինչեւ նոր մեղադրանքներ առաջադրելը Արմեն Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար եւ գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գեւորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31