Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը խելացի եւ աշխատասեր ժողովուրդ են, ասաց Թրամփը». VOA

Դեկտեմբեր 13,2018 10:22

«Ամերիկայի ձայն». «Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքի շրջանակներում Միացյալ Նահանգները ուղղակի օգնություն կտրամադրի Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին եւ այլ փոքրամասնություններին:

«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որը ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում եւ կրոնական կազմակերպությունների միջոցով», – նշել է Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը: Մյուս կրոնականները արտերկրից էին ժամանել:

«Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն եւ ամեն կերպ նյութական եւ բարոյական օգնություն տրամադրի նրանց», – Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով, ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում եւ Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ՝ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների եւ եզդիների միջեւ.

«Նրանք, ովքեր գաղթական են եւ ծանր վիճակում են, նույնպես պետք է օգտվեն ամերիկյան նպաստից: 300 միլիոն դոլարի մասին է խոսքը»:

Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արեւելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված.

«Ես հայ եմ, ասացի: Օ~, հայերն, ասաց, խելացի եւ աշխատասեր ժողովուրդ են: Այո, ասացի, եւ բարեկամներդ են»:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31