Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանն` ի պատասխան Aravot.am-ի հարցի, թե ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունները արդյո՞ք համապատասխանում են իրականությանը` նշեց. «Ես նման տեղեկություն չունեմ: Եթե նման տեղեկություն լինի, ապա պաշտոնապես կհայտարարվի»:
Նշենք, որ քիչ առաջ սոցիալական ցանցերում և մամուլում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Արցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ազատվել է պաշտոնից:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ