Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժողովրդավարությունն ուժեղ է, խորհրդարանական ընտրություններն արժանացել են միջազգային դիտորդների բարձր գնահատականին

Դեկտեմբեր 12,2018 13:40

Վաշինգտոն. Հայաստանի Հանրապետության համար հպարտության այս պահին առավել ժողովրդավար և թափանցիկ կառավարության ունենալու նրա քաղաքացիների կամքը հաղթեց խորհրդարանական բաց ընտրություններում, ամրապնդելով հանուն փոփոխության այս տարվա ապրիլի խաղաղ ցույցերի ընթացքում գրանցված նախկին ձեռքբերումները: Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին, և ոգեշնչված է ազգի ապագայով:

«Հայաստանում և ողջ աշխարհում ապրող հայերը պետք է հպարտանան երկրում կայացած հաջող ընտրություններով: Հայաստանում ապրիլին սկիզբ առած Թավշյա հեղափոխությունից ի վեր, սիրտս լցված  հետևում էի, թե ինչպես հասարակության բոլոր խավերից հայերը  ներգրավված էին  քաղաքական կյանք, պահանջներ էին ներկայացնում իրենց կառավարությանը և խթանում իրապես ներկայացուցչական ժողովրդավարությանն ուղղված զարգացում: Ակնկալում եմ շարունակելու աշխատել վարչապետ Փաշինյանի, Կոնգրեսի այլ անդամների և հայ ժողովրդի հետ՝ մինչ մենք հզորացնում ենք Հայաստանի ժողովրդավարությունը և կապերը մեր ազգերի միջև», – Հայկական համագումարին ասաց Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեկի Սպիրը:

Երեկ Հայաստանում ուշագրավ փոփոխություն և ընտրություններ տեղի ունեցան: Փոխվել է այն, թե ինչպես է իրեն դրսևորում Հայաստանն՝ առաջ ընթանալով, և Հայաստանի քաղաքացիներին պետք է  շնորհակալ լինել նրանց դրսևորած քաղաքական կամքի համար՝ որպես ամբողջությամբ ազատ, արդար և իրավահավասար ազգի: Այս Խորհրդարանական ընտրությունները նշեցին կարևոր առաջընթաց քայլ՝ Հայաստանի համար հիմնելու առավել ուժեղ ժողովրդավարական կառուցվածք, որը խիստ հակադրվում է սահմանակից թշնամական ազգերի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ կառավարությունների կոռումպացումն ու լրագրողների անարդար ազատազրկումը օրեցօր վատթարանում են: Հայաստանը հույս է ներկայացնում և Ամերիկայի հայկական համագումարն իր հնարավորության սահմաններում կանի ամեն ինչ, որպեսզի նպաստի այս խիզախ լավատեսությանը և աշխատի Միացյալ Նահանգների կառավարության հետ՝ ո՛չ միայն հույսն ամրապնդելու, այլև Հայաստանի բարգավաճման համար», – հայտարարեցին Հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Կրիկորյանը:

Նախնական արդյունքները հրապարակելով, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարեց. «Շնորհավորում ենք հայ ժողովրդին հաջող ընտրությունների կապակցությամբ»:

«Երեկվա ընտրություններում հաղթողը, միանշանակ, հայ ժողովուրդն էր, ով դրական ոգի և էներգիա բերեց այս ընտրություններին», – ասեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE/ԵԱՀԿ) կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Փիթեր Օսուսկին: «Ժողովրդավարությունը չի կարող շարունակվել առանց վստահության, այդ պատճառով ես գոհ եմ, որ լայն հանրային վստահությունն այս ընտրության հիմնական բնութագիրն էր: Այժմ, երբ ընտրողներն ամրագրել են իրենց ասելիքը, արդեն Հայաստանում քաղաքական ղեկավարությունը պետք է ապահովի այդ իմպուլսի պահպանումը և իրականացնի առավել բարեփոխումներ՝ ամբողջապես ամրապնդելու այսօր տված մեր դրական գնահատականը»:

Ասուլիսի ժամանակ Օսուսկին ավելացրեց, որ դիտորդները բարձր էին գնահատել քաղաքական քարոզարշավի «բաց մթնոլորտը, որն իրական առարկայական անցած շաբաթվա բանավեճի հնարավորություն ընձեռեց: «Ինչ վերաբերվում է խմբակցության առաջնորդների բանավեճին, մեր թիմի անդամները նշել էին, որ կցանկանային համանման բանավեճեր տեսնել իրենց երկրներում»,- ասաց Օսուսկին:

«Այս ընտրությունների մեր գնահատականը կարևորում է հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ, ի թիվս շատ այլ դրական կողմերի», – ասաց ԵԱՀԿ (OSCE) Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գասեկը:

Հրապարակված նախնական զեկույցում ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (OSCE PA), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) և Եվրոպական խորհրդարանի (EP) դիտորդները հաստատեցին, որ «ընտրության օրն ընթացավ հանգիստ և առանց ճնշումների կամ ընտրողների ահաբեկումների, և քվեարկությունը, հաշվարկն ու արդյունքների ամփոփումը դրական են գնահատել գրեթե բոլոր դիտորդները»:

«Այս ընտրությունները շատ լավ էին կազմակերպված, նվազագույն խախտումներով և առանց ընտրողների վրա ճնշման, ինչի արդյունքում, շատ ուրախ եմ, որ հանրության վստահությունը դեպի ընտրական գործընթացը բարձր էր», – ասաց Եվրոպական խորհրդարանի կողմից պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալան: «Շնորհավորում ենք հայոց իշխանություններին և այս ընտրությունների մասնակիցներին ու քաջալերում կառավարությանը և Ազգային Ժողովին՝ շարունակել օրենսդրական բարելավումները ապագա ընտրություններից առաջ»:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)  հրապարակած ընտրության նախնական արդյունքների համաձայն, Նիկոլ Փաշինյանի Իմ քայլը դաշինքը հավաքել է ձայների 70.1 %-ը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ 8.2 %-ը և Լուսավոր Հայաստանը՝ 6.3%-ը:

Ընտրություններին մասնակից այլ կուսակցությունները և դաշինքները չեն հաղթահարել 5%-ի շեմը՝ առնվազն 101 պատգամավորից կազմավորվող Ազգային Ժողով անցնելու համար հետևյալ արդյունքներով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 4.7%, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ)՝ 3.9%, Մենք դաշինք՝ 2%, Սասնա ծռեր կուսակցություն՝  1.81%, Օրինաց երկիր կուսակցություն (ՕԵԿ)՝ 1%, Քաղաքացու որոշում կուսակցություն՝ 0.68%, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն՝ 0.5% և Ազգային առաջընթաց կուսակցություն՝ 0.33%:

Գրավելով խորհրդարանի տեղերի մեծամասնությունը, Փաշինյանն ունի քաղաքական և տնտեսական բարեփոխումների ուղին շարունակելու կուռ մանդատ, որի սկիզբը դրվել է Հայաստանի Թավշյա հեղափոխությամբ:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի հայկական համագումար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31