Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

«Քայլ արա՛, ընտրիր Հայաստանը». Կոշիկի, տեքստիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն 

Դեկտեմբեր 12,2018 11:30

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Բիզնես Արմենիայի հետազոտության մասնագետների տվյալով, վերջին 2 տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի և կաշվե արտադրանքի արտահանման ծավալը, 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաև դիզայներական նմուշներ։

Ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է իրականացնում, որի շնորհիվ, Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու և զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա դուրս գալու համար։

Հրապարակվել է նաև միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչությունները.

Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Հետազոտությունը և ամբողջական փաթեթը՝ Select Armenia-ի հարթակներում են։

Հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31