Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ ես ծրագիր չեմ տեսել, բարեփոխումների տեսլական չեմ տեսել». «168 ժամ»

Դեկտեմբեր 11,2018 12:23

«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և՛ մասնակցության, և՛ գրանցած արդյունքների տեսանկյունից անհանգստացնող են։ Նրա բնորոշմամբ՝ իրավիճակը նույնիսկ վտանգավոր է, քանի որ ձևավորվելիք հեղափոխական խորհրդարանն, ըստ էության, չի ունենալու ողջ հասարակության աջակցությունը, այնինչ նրանք պետք է սկսեն երկրում լուրջ բարեփոխումներ իրականացնել, որը ստացվելու է, որ չի արժանանալու ողջ հասարակության հավանությանը, հատկապես՝ Հայաստանի երկու ակտիվ քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում։ Տարասովի կարծիքով՝ իրավիճակը ոչ ստանդարտ է՝ նույնիսկ հետհեղափոխական իրավիճակը հաշվի առնելով։

«Ինչո՞ւ է մասնակցությունը ցածր, որովհետև բողոքական ընտրազանգվածը պարզապես չի մասնակցել ընտրություններին, ինչու է հրաժարվել, որովհետև կա հիասթափություն, կա հավատի բացակայություն այս հեղափոխության վերաբերյալ։ Այսինքն՝ այս մասնակցությունը, ըստ իս, ցույց է տալիս, որ հեղափոխություն չի եղել, այլ եղել է պետական հեղաշրջում։ Մասնակցությունը ցածր է, բայց քվեարկությանը մասնակցածների գերակշռող մեծամասնությունն իր քվեն տվել է Փաշինյանին, դա ևս վտանգավոր ցուցանիշ է, նույնիսկ Սերժ Սարգսյանի դեպքում նման արդյունքներ չէին լինում։

Տեսականորեն, քաղաքագիտորեն ընկեր Փաշինյանը հիմք է դնում նոր ցնցումների համար, նա բոլշևիկի նման է գործում՝ եկավ ու սկսեց պատմության հետ հաշիվներ մաքրել՝ Քոչարյանին կալանավորեց, Խաչատուրովին հանեց, ռուսական ընկերությունների դեմ կոռուպցիոն ռիսկեր ի հայտ բերեց, Սերժ Սարգսյանին մի կողմ ուղարկեց։ Բայց կան հայտարարություններ, լոզունգներ բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին, որի կարիքն իսկապես կա, բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ ես ծրագիր չեմ տեսել, բարեփոխումների տեսլական չեմ տեսել։ Արդեն դեկտեմբեր ամիսն է, կես տարի է անցել, այս ընթացքում կարելի էր համապատասխան փորձագետների օգնությամբ գոնե կառավարման արդյունավետ ծրագիր, բարեփոխումների փաթեթ ներկայացնել։ Բայց ես միայն լոզունգներ եմ լսել։ Չի բացառվում, որ նոր ուժ հայտնվի, չի բացառվում, որ նոր ցնցումներ լինեն, նախադրյալներ են ստեղծվում նոր անկայունությունների համար»,- ասաց Տարասովը։

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ մասնակցությունը քիչ է, քանի որ նախկին իշխանությունների դեպքում ընտրախախտումների՝ ընտրակաշառքների ազդեցությամբ են շատ ընտրողներ գնացել ընտրատեղամասեր՝ դրանով իսկ ապահովելով մասնակցության ավելի բարձր ցուցանիշներ, Տարասովն ասաց, որ որքան հասցրել է հետևել, այս անգամ ևս եղել են ընտրախախտումներ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31