Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալու ենք մի խորհրդարան, որտեղ ընդդիմությունը սոսկ դեկորացիա է լինելու. «Հրապարակ»

Դեկտեմբեր 11,2018 11:57

Ունենալու ենք մի խորհրդարան, որտեղ ընդդիմությունը սոսկ դեկորացիա է լինելու, մեր հարկերի հաշվին ղժղժացողների հավաքածու, որը որեւէ գործառույթ չի ունենալու, բացի իրենց խրոխտ ներկայությունն ապահովելուց։ Ու մենք՝ լրագրողներս, կարոտ ենք մնալու մի ընդդիմադիր խոսքի ու ելույթի, մի սուր մտքի ու քննադատության։

Ողբերգությունն այն է, որ մերժված ՀՀԿ-ի օրոք ձեւավորված խորհրդարանը շատ ավելի լիբերալ ու դեմոկրատական պատկեր ուներ, շատ ավելի համահունչ էր պառլամենտարիզմի ոգուն ու գաղափարին, քան Նոր ձեւավորվելիքն է։ ՀՀԿ-ն վեցերորդ գումարման խորհրդարանում ուներ ընդամենը 58 պատգամավոր՝ 109-ից։ Այսինքն՝ սահմանադրական օրենքների ընդունման ժամանակ այլ ուժերի, օրինակ՝ Դաշնակցության օգնության կարիքն էր զգում, որ ապահովեր նվազագույնը 63 ձայն՝ անցկացնելու համար 3/5-ով ընդունվող օրենքները։ Հիմա «Իմ քայլն» ունենալու է 88 պատգամավոր եւ թքած է ունենալու ԲՀԿ-ի եւ «Լուսավորի» վրա. ցանկացած օրենք կարողանալու է ինքնուրույն անցկացնել։

Ուշագրավ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ ՀՀԿ-ն առաջարկում էր այս հարցում փոփոխություն մտցնել եւ իշխանության մանդատների քանակը սահմանափակել ոչ թե 2/3-ով, այլ 3/5-ով, բայց կառավարությունը մերժել է սա։ ՀՀԿ-ն, իհարկե, հիմա է «գլխի ընկել» այս վտանգը ու որոշել է այն շտկել, բայց նման «հարմար» դրույթների իմաստը հասկացած նորերն այլեւս չեն պատրաստվում հրաժարվել ՀՀԿ-ական հարմարություններից։

Սրան կգումարվի նաեւ նոր կադրերի «հմայքը»՝ ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ ու պատվիրակությունների ղեկավարներ։ Պատկերացնելն արդեն իսկ մտահոգվելու լուրջ առիթ է տալիս։ Բայց սա այն իշխանությունն ու խորհրդարանն է, որը մենք ենք ընտրել եւ որին մենք արժանի ենք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31