Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններն այնուամենայնիվ պիտի որոշակի հետեւություններ անեն եւ թույլ չտան վարկանիշի հետագա անկում. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 11,2018 11:52

Եվ այսպես, խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են, ու կարելի է վստահաբար պնդել, որ վերջնական արդյունքները էապես չեն տարբերվելու դրանցից։ Այսինքն՝ ապագա խորհրդարանի կազմը հայտնի է։ Ի՞նչ ցույց տվեցին այդ արդյունքները, եւ ի՞նչ կարելի է արձանագրել արդեն այսօր։

1. Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների հրապարակված արդյունքները բացարձակապես որեւէ մեկի մոտ որեւէ կասկած չեն առաջացնում։ Այսինքն՝ լեգիտիմության առումով նոր խորհրդարանը որեւէ խնդիր չունի։

2. Ընտրությունները շատ ավելի ինտրիգային էին եւ անցան շատ ավելի կոշտ առճակատման մթնոլորտում, քան խորհրդարանական նախորդ ընտրությունները, եւ դրանով հանդերձ մասնակիցների թիվը մոտ 350 հազարով պակաս էր։ Ակնհայտորեն սա խոսում է ոչ թե ընտրողների պասիվության, այլ այն մասին, որ նախորդ ընտրությունների ժամանակ բավականին «ակտիվ» են եղել Հայաստանից բացակայողները, այսինքն՝ տարիներ շարունակ այդ մասին խոսող ընդդիմադիրներն իրավացի էին։

3. «Իմ քայլը» դաշինքը ստացավ մոտ տասը տոկոսով ավելի քիչ ձայն, քան Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է, որ մարդկանց մի մասն այնուամենայնիվ ավելի մեծ ակնկալիքներ ուներ, քան կարողացան ապահովել նոր իշխանությունները։ Սա, մեծ հաշվով, օրինաչափություն է, բայց իշխանություններն այնուամենայնիվ պիտի որոշակի հետեւություններ անեն եւ թույլ չտան վարկանիշի հետագա անկում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31