Հարցազրույց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ
– Բիզնեսում «Եղբոր գործակցի» մասին ժամանակին շատ էր խոսում Նիկոլ Փաշինյանը, հիմա չկա, ինչո՞ւ չի աշխատում համակարգը, հինը քանդվել է, նորը չի՞ աշխատում։
– Չի կարող այդքան շուտ աշխատել։ Այն տեսական ուրույն համակարգ էր, որը որոշակի տեսք էր ստացել։ Տնտեսական կառուցվածքի առումով մեր երկրում էական տեղաշարժեր են տեղի ունենում։ Պատկերը հետեւյալն է. ժամանակի ընթացքում առաջնայնություն են ստացել այն ոլորտները, որոնք աշխատում են կարճ ցիկլով, առեւտուր, մատակարարում, սպասարկում, բոլոր այն ճյուղերը, որոնք գտնվում էին շահեկան վիճակում։ Օրինակ՝ էս հանքա-հումքային հատվածները։ Այստեղ ընդամենը պետք է արտոնություն ունենալ, կորզել, արտահանել…
– Ուրեմն ինչո՞ւ է Հրանտ Բագրատյանն այդքան հոռետես։
– Չեմ կարող ասել՝ իրեն հարցրեք։ Գիտեք, շատ ուշադիր դաշտին չեմ հետեւում, բայց տեսնում եմ, որ դաշտում շատ է մեծացել չարությունը։ Ակնհայտ դրական տեղաշարժերը չտեսնելու մեծագույն ձգտումը նախընտրական պայքարի ժամանակ ակնհայտ էր։ Եվ կրկնեմ՝ ամենակարեւոր ցուցանիշը, որ հեղափոխության արդյունք պետք է համարել, ժողովրդագրական իրավիճակի որակական տեղաշարժն է, 9 ամսվա ընթացքում միտումները ցույց են տալիս, որ մենք տարին փակելու ենք բնակչության շարժի դրական սալդոյով։ Այսինքն՝ Հայաստանից ավելի քիչ է գնալու, քան ժամանելու։ Դեռ շուտ է, բայց իմ գնահատականով՝ սպասումը 5-10 հազարի չափ է լինելու։
Հիշեցնեմ, որ վերջին 10 տարիներին զայրանում եմ, երբ հանրապետականներն այդպես խոսում են, Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է 430 հազարով։ Սա սարսափելի թիվ է։ Ինչքան խոսում են տնտեսական աճ եւ այլն, այս ցուցանիշն է որոշում՝ եղե՞լ է տնտեսական աճ, թե՞ ոչ։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում