Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն ազգային կենացների, նոր խորհրդարանը պատրաստ է կատարել ազգային ու պետական աշխատանք. «Ժամանակ»

Դեկտեմբեր 11,2018 11:23

Ազգային ժողովը զուրկ է ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերից, երեկ հայտարարել է խորհրդարանի ընտրության անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանից բացի, այդ մասին հայտարարել է նաև ՀՀԿ կոալիցիոն կրտսեր եղբայր ՀՅԴ-ն, որի տարածած հայտարարության մեջ նշվում է, թե խորհրդարանը զուրկ է ազգային դիմագծից: Նոր խորհրդարանն իսկապես զուրկ է ազգայինից, բայց ոչ թե գաղափարախոսության, այլ կենացների մասով: Այո, նոր խորհրդարանում ընդգրկված ուժերը չեն ասի այնպիսի ազգային կենացներ, ինչպիսին ասում էին և կարող էին ասել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Նույնիսկ շատ անգամ կենացներ ասող ԲՀԿ-ն, ըստ էության, ասում է բարեգործական, ժողովրդական, ոչ ազգային թեմաներով:

Բայց, ի տարբերություն ազգային կենացների, նոր խորհրդարանը պատրաստ է կատարել ազգային ու պետական աշխատանք: Համենայնդեպս, նոր խորհրդարանն, ըստ էության, նաև այդպիսի աշխատանքի արդյունքն է, այսինքն՝ ազատ և օրինական ընտրության արդյունք: Ոչ ինչպես ՀՀԿ և ՀՅԴ մեծամասնությունը, որ ձևավորվել էր, իհարկե, ամենաազգային գաղափարախոսության՝ փողի հիմքով: Ազգային դրամը ՀՀԿ ու ՀՅԴ համար փոխարինել էր ազգային պետականությանը, պետությանը: Դա էր այդ կուսակցությունների իրական գաղափարախոսությունը, ազգային կենացների ներքո:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31