Այս շաբաթվա նշումներում փորձ եմ անելու ներկայացնել իմ դիտարկումներն անցած ընտրությունների մասին եւ սկսեմ ընտրարշավի «ամենահետաքրքիր» մասնակցից՝ ՀՀԿ-ից: Ինչպես հայտնի է, այդ կուսակցությունը, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, ստացել է 59 068 ձայն կամ ընտրողների 4.7 տոկոսը՝ այսպիսով մոտ լինելով 5 տոկոսանոց շեմին:
Որ նախորդ իշխանությունը մերժված է մեր հասարակության մեծամասնության կողմից՝ դա ակնհայտ է: Այդ իշխանությանը մեղսագրվում են բազմաթիվ իրական, ինչպես նաեւ մի շարք «առասպելական» մեղքեր: Հասարակական ընկալումը նույնականացնում է «նախորդ իշխանություն» եւ վերջին ընտրություններին մասնակցող «ՀՀԿ» հասկացությունները, ինչը, կարծեմ, բացարձակ ճշմարտություն չէ, որովհետեւ անցած 10 տարիներին «նախորդ իշխանության» մեջ կային նաեւ այլ կուսակցություններ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ՀՀԿ վերջին նախընտրական ցուցակում չկային:
Ասվում է, որ եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկեր Ընտրական նոր օրենսգրքին, ապա որպես 4-րդ քաղաքական ուժ, ինչպես նաեւ որպես Ընտրական նոր օրենսգրքի նախագծով 4 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցություն, կմտներ խորհրդարան: Դարձյալ համաձայն եմ միայն մասամբ. այս օրենսգրքով նախատեսված «ռեյտինգային» համակարգը ձեռնտու էր ՀՀԿ-ին (ինչպես նաեւ ԲՀԿ-ին), եւ եթե այդ համակարգը չլիներ, Հանրապետականի տոկոսը թերեւս ավելի ցածր լիներ:
Ընտրարշավը ՀՀԿ-ն վատ չէր անցկացրել՝ հանդես գալով «սեւի» եւ «սպիտակի» հստակ սահմանազատման տեսանկյունից եւ հիմնականում կարողանալով համախմբել այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով լավ են զգացել իրենց իշխանության ժամանակ, ինչպես նաեւ հասցրել են խիստ բացասական հույզերով լցվել ներկայիս իշխանության հանդեպ: Շահնազարյանի, Աշոտյանի եւ Շարմազանովի ելույթները չնայած արժանանում էին մեծամասնության հայհոյախոսական արձագանքին, բայց բոլոր դեպքերում սրում էին իրավիճակը եւ հույսեր արթնացնում «հականիկոլականների» մեջ:
Ընտրարշավի ժամանակ ՀՀԿ-ի փոքրաթիվ, բայց, կարծում եմ, նշանակալից սխալներից մեկն ի հայտ եկավ առաջին դեմքերի հեռուստաբանավեճի ժամանակ: Այդ կուսակցության ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանը բարձր ինտելեկտի եւ բազմակողմանի գիտելիքների տեր մարդ է: Բացասական համատեքստում ԼԳԲՏ-ի եւ նրա ակտիվիստների մասին խոսելն անշուշտ կարող է ազդել «միջին ժողովրդական» մակարդակի կրողների վրա («էս կեղտոտ եվրոպացիք ուզում են մեր հայ ընտանիքները քանդել») եւ շահել ժողովրդական լայն զանգվածների համակրանքը: Բայց Վիգեն Սարգսյանի համար, ինձ թվում է, ավելի շահեկան է չզբաղվել «հայուգենական» պոպուլիզմով, մնալ իր մտավոր մակարդակի վրա եւ այս ոլորտի մեջ ընդհանրապես չմտնել: Այս դեպքում մտնելը հնարավորություն տվեց վարչապետին թեման շուռ տալ իր ընդդիմախոսի դեմ ու եւս մի քանի միավոր շահել վերոհիշյալ զանգվածների մոտ: Այս դրվագը, գումարած այն հանգամանքը, որ ՀՀԿ ցուցակում կային մի քանի օդիոզ դեմքեր, գուցեեւ խանգարեցին նախկին իշխող կուսակցությանը ստանալ եւս մի քանի հազար ձայն եւ մտնել խորհրդարան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի Աբրահամյան, ձեր հոդվածներում բազմիցս ծաղրական շեշտադրումներով եք գրել «հայուգեն» արտահայտությունը: Ուզում եմ հարցնել, դուք հայ եք թե այլ ազգի արմատներ ունեք?
Հրահանգ է եղել՝ՀՀԿ-ն չպետք է անցներ Ա Ժ…..
ՀՀԿ-ին չհերիքեց 3770 ձայն: Միայն Շահնազարյան Դավիթի էքսցենտրիկ ելույթները փոշիացրին 5-10 հազար ձայն: Ինչն արտահայտվեց (կամ արձագանքեց) Սասուն Միքայելյանի ամենաբարձր ռեյտինգային թվով:
Իսկական հայի համար հայի գենը հպարտության ու պատասխանատվության զգացումն է, եթե մեջը թեկուզ կես տոկոս հայի գեն կա:
Քանի դեռ բոլոր օրենսդիր իրավունքով օժտված քաղաքական ուժերը ընդհանուր ռազմավարություն չեն ձեւավորել՝ չեն հստակեցրել այն կարմիր գծերը, որոնք չի կարելի հատել եւ ոչ մի դեպքում՝ ընդդիմության գոյությունը կարող է միայն վնաս հասցնել ազգային ռազմավարությանը, մյուս կողմից ընդդիմության բացակայությունը բերում է քաղաքական մրցակցության վերացմանը, միակուսակցականության ու լճացման: Ես էլի հանգիստ կնայեի ապօրինի դղյակներին՝ էլի հայ են, թող վայելեն, բայց չեմ կարող հանգիստ նայել, երբ նրանք ոտքից գլուխ ենթարկվում էին դրսի ուժերին՝ այսօրվա գաղտնալսումները վկա՝ պատկերացնում եմ, ինչպես էին նման ձեւերով դրսի ախմախ ուժերը ազդում մեր նախկին իշխանական կուսակցությունների վրա: Մենք այդքան շատ չենք՝ թող այդ նախկինները ինքնամաքրվեն, սեփական դատն անեն, մեղանչեն իրենց կուսակցության հիմնադիրների առաջ, մի քանի տարի ինքնահրաժարվեն պետական պաշտոններ զբաղեցնելուց, այդ ընթացքում վերադառնալ իրենց հիմնադիրների գաղափարախոսությանն ու դաստիարակեն իրենց կուսակցական երիտասարդությանը մաքուր անկախ գաղափարախոսությամբ ու ազատ անկախ գործելու շնորհքով: Միայն ազգ բանակ գաղափարի իրագործման համար ես իմ ձայնը կտայի նրանց, երբ ապացուցեն, որ ՝ինքնագլուխ են՝ եւ ոչ թե դրսի սպասավորը:
Հարգարժան Ա Աբրահամյան,Արքիմեդը հենման կետ էր որոնում,որ շուռ տար աշխարհը,ասել է իրեն ենթարկի,հրեն Հրեաները գտել են,նա ով տիրում է տեղեկատվական միջոցների, նա էլ հաղթում է;Տեղեկատվական միջոցներ, ահա այն դարբնոցը որտեղից որ պետք է դուրս գաին քաղաքական գորխիչները, երկրներ ղեկավաարելու համար;Ինձ միշտ թվացել է,որ մեր քաղաքական գործիչներին պետք է որոնել տեղեկատվական միջոցներում,մամուլ,եթեր;4-րդ իշխանություն որը կարող է գործիչին հանել երկինք ու այնտեղից էլ ցած գլորել,չէ մեզ մոտ այդպես չէ;
Ըստ իս,մոռացության մատնվեց Ղարաբաղյանի կլանի հանդեպ ատելությունը;Գարնանային հեղափոխության առաջամարտիկները երիտասրդությունն էր ուսանողները;Փորձենք վերլուծել թե ինչ գաղափարների շնորհիվ իշխանափոխություն կատարվեց,չեք գտնի,առ այսօր էլ խոսվում ու դեռ շատ կխոսվի միմիայն կոռուպցիայի մասին,կոռուպցիա որը տիրել էր ամբողջական համակարգեր;Օրինակ ինչու Արցախի հերոսը,որը կարողանում էր հազարավոր զինված խմբեր համախմբել,հարդարել տասնյակ կիլոմետրերով ռազմաճակատ,ազատագրել ողջ Արաքսի հովիտը,Մարտակերտը,բայց Հայաստանում դառցավ,անգրագետ,ջիպով գեներալ և այն ինչ կա հիմա;
Գարնանային հեղափոխությունը սոցիալական և ազատության գաղափարների մեջ պետք է որոնել;
Սոցիալական՚ Ֆրրիկի մեկի ու հազարի պատմությունը,աշխատանք;
Ազատության՚ երբ չկան ազատ տեղաշարժվելու տարանցիկ ճանապարհներ,ելք դեպի ծով,երբ չկա խաղաղություն,այլ նորանոր թշնամիներ,անորոշ ապագա;
«…այս օրենսգրքով նախատեսված «ռեյտինգային» համակարգը ձեռնտու էր ՀՀԿ-ին (ինչպես նաեւ ԲՀԿ-ին), եւ եթե այդ համակարգը չլիներ, Հանրապետականի տոկոսը թերեւս ավելի ցածր լիներ:»
Հաշվի առնելով ընտրակաշառքի բացառումը և լֆիկանմանների բացակայությունը՝ ռեյտինգայինը, իմ կարծիքով, այլևս ձեռնտու չէր հանրապետականին, ինչը հավաստվում է «Իմ քայլի» չինովնիկ ռեյտինգային թեկնածուների շատ ձայներով:
Ես-օրինակի համար, քուէս չէի տար ՀՀԿ-ին – պարզ անոր համար որ գիտակցեցայ /փաստերով/ անոնց
ապականած գործունէութեան 25 տարի շարունակ – իրենց եռեակ ՛՛ հեռոսներուն զարգացած ըլլալը / Վիգէն-Աշոտեան -Շարմազան…./ շատ աւելի կը ծանրացնէ դիրքերնին, երբ ամէն կերպով կը փորձէին վերերէն թռչիլ սկեպտիկ արհամարհանքով ընդդէմ հրապարակ իջած բազմութիւններուն որոնց յուզումն անգամ ոտնակոխ ըրին շատ լկտի արտայայտութիւններով ; Ուր ՞ Գարեգին ՆԺԴԵՀ ուր ՀՀԿ ???