Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկական քաղաքացիական համարձակությունը հենց ՀՀԿ-ի օգտին քվեարկած հայրենակիցներից էր պահանջվում. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 11,2018 09:45

Դառնանք ՀՀԿ-ի արձանագրած ցուցանիշին: Այո, զուտ թվաբանորեն, ինչ-որ 0,3 տոկոս չբավականացրեց՝ խորհրդարանի հաջորդ կազմում հայտնվելու եւ այն անխուսափելի ճահճացումից զերծ պահելու համար:

Մյուս կողմից՝ եթե գործող իշխանությունը, ձեռքի տակ ունենալով հատուկ ծառայությունները, ոստիկանությունը, հատուկ քաղաքական նպատակ էր դրել ոչ մի գնով ու ոչ մի դեպքում թույլ չտալ ՀՀԿ-ի մուտքը հաջորդ խորհրդարան, եթե գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ իր «քաղաքական հազի» գործառույթ ստանձնած առանձին «իմքայլականներ» թիրախավորված ատելություն եւ ներքին անհանդուրժողականություն էին քարոզում կոնկրետ մեկ կուսակցության դեմ, ապա կարելի է ասել, որ Հանրապետականի՝ ընտրապայքարի ելած թիմը նույնիսկ ավելի մեծ աջակցություն է ստացել համարձակ քաղաքացիներից, քան նույն Նիկոլ Փաշինյանը կամ իր մերձավոր շրջապատը պատկերացնում էր:

Սա ոչ ուրախանալու հարց է, ոչ էլ տխրելու: Սա քաղաքական իրողություն է: Կոնկրետ 4,7 տոկոս ցուցանիշը, ավելի ճիշտ՝ շուրջ 60 հազար քաղաքացիների քվեարկությունը այն հենքն է, հանրային աջակցության այն կապիտալը, որից Հանրապետական կուսակցությունը պետք է սկսի իր քաղաքական գործունեության, պայքարի նոր փուլը:

Մեկնարկային առումով դա իսկապես լուրջ կապիտալ է: Առավել եւս, որ ՀՀԿ-ն այդ աջակցությունը վաստակել է առանց իշխանության ու Փաշինյանի կողմն անցած «ձայն բերողների», առանց օլիգարխ-մեծահարուստների, որոնք եւս «կապիտուլացվել» են Նիկոլ Փաշինյանին դեռ հոկտեմբերի 2-ին ստորագրած «սագագրերով»:

Այո, իսկական քաղաքացիական համարձակությունը հենց ՀՀԿ-ի օգտին քվեարկած հայրենակիցներից էր պահանջվում: Ըստ որում՝ հարկ է նկատի ունենալ, որ նման որոշում ընդունած քաղաքացիների մի մասը ելել է խորհրդարանում պատրաստված եւ իրական ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունից:

Իսկ այն, որ նախկինում երկար տարիներ իշխանություն լինելով, ՀՀԿ-ն, ամեն դեպքում, պահպանել է իրապես քաղաքական կորիզ, որը պատրաստ եւ կարող է պայքարել քաղաքական ու գաղափարական սկզբունքների համար, տեսանք իշխանափոխությանը հաջորդած կես տարվա ընթացքում, առավել ցայտուն՝ ընտրապայքարի շրջանում եւ, վստահ ենք, դեռ տեսնելու ենք քաղաքական պայքարի հաջորդ փուլում:

Տ.ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31