Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 9-ին այլեւս արձանագրված պասիվությունը բացահայտեց այն պնդման սին լինելը, թե ԱԺ արտահերթ ընտրությունները համաժողովրդական պահանջ են. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 11,2018 09:00

Սկսենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անմիջական մասնակցության, այն է՝ քվեարկություններին մասնակցած ընտրողների ցուցանիշից՝ 48,67 տոկոս: Սա վկայում է իսկապես խայտառակ ցածր մասնակցության մասին: Ֆորմալ տրամաբանության ու թվաբանության տեսանկյունից ստացվում է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների փոքրամասնությունը որոշել է, թե ով է լինելու երկրի բնակչության մեծամասնության իշխանությունը:

Հասկանալի է, իհարկե, որ չմասնակցածների մի մասը թեպետ գրանցված է, բայց հայրենիքից դուրս է գտնվում: Թե դա չմասնակցած քաղաքացիների ո՞ր մասն է, ստույգ, հավաստի որեւէ վիճակագրություն կամ տվյալ չկա:

Նմանապես հասկանալի է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մի այլ, հաստատ՝ նախորդից ոչ պակաս մասն էլ, վստահ լինելով, որ քվեարկության արդյունքները կանխորոշված են, այսինքն՝ «էսպես թե էնպես Նիկոլն ա անցնելու…» մտայնությամբ առաջնորդվելով, պարզապես չեն մասնակցել ընտրություններին:

Մի փոքր մասը չի մասնակցել՝ թերեւս թեկնածուների շարքում չտեսնելով իր նախընտրած ուժը կամ անհատներին: Չմոռանանք, որ մոտ մեկ տասնյակի չափ տարբեր կուսակցություններ այս ընտրություններին չմասնակցեցին:

Սկսած այն պահից, երբ հրապարակվեցին ընտրություններին մասնակցածների առաջին տվյալները, բնականաբար առաջին հերթին՝ իշխանամետ շրջանակները սկսեցին ամենատարբեր «բացատրություններ» ու պատճառաբանություններ շրջանառել, թե ինչու են ընտրողները նկատելիորեն պասիվ: Կային ֆանտաստիկ հիմնավորումներ, օրինակ, որ եղանակային պայմանները նպաստավոր չեն եղել:

Երբ տեսան, որ դա ծիծաղից բացի այլ արձագանք չի առաջացնում, շրջանառության դրվեց խուճուճ հիմնավորում, թե բա՝ այս անգամ ընտրողների մի որոշակի մասը նյութապես, պարզ ասած, ընտրակաշառքով մոտիվացված չէ: Այլ մեկնաբաններ սկսեցին հաշվարկներ անել, թե փաստացի որքա՞ն բնակչություն կա երկրում այս պահին, մոտավորապես որքան մարդ է «դրսերում», եւ ուրեմն՝ այնքան էլ պասիվ չէ մասնակցությունը, ցուցանիշն էլ՝ 48,6 տոկոս, խայտառակ չէ:

Կարելի է այլազան մտավարժանքներ անել: Ու բնականաբար այդ հարցում առավել ակտիվ էին ու ակտիվ են իշխանական շրջանակների ներկայացուցիչները:

Ինչո՞ւ բնականաբար: Շատ պարզ պատճառով՝ դեկտեմբերի 9-ին այլեւս արձանագրված պասիվությունը բացահայտեց պաշտոնակատար ու ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդման սին լինելը, թե ԱԺ արտահերթ ընտրությունները համաժողովրդական պահանջ են: Սիլլոգիզմների սիրահար գործչին հարկավոր է հուշել, որ 48,6 տոկոսը ոչ մի պարագայում չի խոսում «համաժողովրդական պահանջի» մասին իր մերկապարանոց պնդումների օգտին:

Չէ, դեռ նախքան ընտրություններն էլ պարզ էր, որ չկա ոչ մի համաժողովրդական պահանջ, մեկ անձի քաղաքական շահից ու քմահաճույքից բացի: Պարզապես քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,6 տոկոսի մասնակցության ցուցանիշով փաստաթղթավորվեց հրապարակավ հնչեցված սուտը կամ, լավ, թե կուզեք՝ դատողության կեղծ լինելը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բոլորս միաբերան արտասանում ենք՛ ժողովուրդը հաղթեց: Կա մի այսպիսի պատմություն Վաչագան և Անահիտ՛էականը այն չէ, թե որ ազգին է այն պատկանում՝իմաստն է խորը: 30 տարի քարոզվեց կոմունիստը վատն է, իսկ ով կարող է մատնացույց անել ով է լավը: Սթափվել է պետք մարդ արարած՛ամբարել էս բույր քանակի՛ ոտնակոխ արել օրենք ու արժանապատվություն և տեսնելով փայտը գտնում էս խոսքեր,որ դու մեղավոր չէս: Անօրենք թալանելը դժվար չէ՛ ստեղծելն է դժվար: Երբ դու քո կաշվի վրա կզգաս այն,ինչ փաթաթել էս իմ վզին՝ այն ժամ կհաղթի ժողովուրդը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31