Այսօր մեկնարկում է «London Chess Classic» մրցաշարը, որտեղ «Grand Chess Tour»-ում լավագույն արդյունք ցույց տված գրոսմայստերներից կազմված Ֆաբիանո Կարուանա-Հիկարու Նակամուրա եւ Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ զույգերը հանդիպում են կիսաեզրափակչում:
Նրանք խաղալու են դասական եւ արագ շախմատի երկուական եւ չորսական կայծակնային պարտիա:
Անհրաժեշտության դեպքում անցկացվելու է փլեյ-օֆֆ: Հաղթողները եզրափակչում կպայքարեն 1-ին եւ 2-րդ , պարտվողները՝ 3-րդ եւ 4-րդ տեղերի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ