Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է

Դեկտեմբեր 11,2018 20:33
KYH

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասի համաձայն՝ ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճեններ տրամադրվում են ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով:

Դիմումը պետք է ներկայացվի գրավոր՝ մասնագիտացված կազմակերպության անունով՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվություն ընկերություն, հասցեն ք. Երևան, Սայաթ-Նովա 40/1:

Դիմում կարող է ներկայացվել մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը՝ 22.12.2018թ., իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը: Դիմումի հետ պետք է ներկայացվի նաև մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31