Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն նախընտրական շտաբի պետին կաշառք առաջարկելու գործով մեղադրանք է առաջադրել

Դեկտեմբեր 11,2018 19:30

Ընտրություններից առաջ՝ դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Հրազդանի բաժին էր հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ եւ հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին եւ իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։

Այդ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ Ա. Հ.-ն ձերբակալվել էր:

Այսօր Aravot.am-ը ՀՔԾ-ից տեղեկացավ, որ նախընտրական այդ շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետի հատկանիշներով՝ պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար երկու ընտրողի կաշառք առաջարկելու եւ խոստանալու համար:

Նա չի կալանավորվել, կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մեր տեղեկություններով՝ խոսքը ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետի մասին է:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ «ձերբակալվածն Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի, ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանի շտաբի պետն է՝ Արամ Հակոբյանը: Նա ձերբակալված էր, հետո սակայն խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց այս տեղեկությունը: ԲՀԿ֊ական Դավիթ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31