Նոյեմբերի 11-ին ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի բնակիչ Միրմահմուդ Աղաևը (Mirmahmud Ağayev): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները կորստի մասին ոչինչ չեն հայտնել:
Բաց աղբյուրների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Միրմահմուդ Աղաևը սովորել է Ադրբեջանի պետական ծավոյին ակադեմիայի ծովագնացության քոլեջում: Բանակ է զորակոչվել այս տարվա հոկտեմբերի վերջին (ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 30-ին): Ըստ բաց աղբյուրների՝ ծառայում էր Ադրբեջանի Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: