Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա՞ է կոչվում որակյալ ընտրություն». Ինչպես են անհետացել Տիգրան Ուրիխանյանի ձայները

Դեկտեմբեր 11,2018 17:23

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ահազանգել էր, որ իր օգտին քվեարկած ձայներն անհետացել են ու դա արդեն դառնում է համատարած. «Սա՞ է կոչվում որակյալ ընտրություն»: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մի քանի տեղամասերի ձայների արձանագրությունը եւ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները տվյալ տեղամասում: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ուրիխանյանն ասաց, որ ընդհանուր առմամբ առայժմ հայտնաբերել են, որ մոտ 60 ձայն պակաս են հաշվել ու եթե սա տարածեն մյուս տեղամասերի վրա, կստացվի, որ ձայների կեսն անհետացել է:

Երբ հետաքրքրվեցինք՝ վերահաշվարկ չի՞ պահանջելու, պարոն Ուրիխանյանը պատասխանեց, որ վերահաշվարկը, ըստ էության, ոչինչ չի տա, որովհետեւ տեղամասի արձանագրությունը ճիշտ է, ԿԸՀ-ի տվյալներն են հետո փոխվել: Նա կասկած հայտնեց, որ ԿԸՀ-ն նկարչությամբ է զբաղվել:

Տիգրան Ուրիխանյանը, օրինակ էր բերել 4/40 ընտրատեղամասի արդյունքները: Մենք թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Նաիրի Մնացականյանից պարզաբանում խնդրեցինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ տեղամասի արձանագրության մեջ թեկնածուն ավելի շատ ձայներ է ստացել, հետո ԿԸՀ հասնելու ճանապարհին այդ ձայները կորել են, սխալ թի՞վ եք ներկայացրել: Նա պատասխանեց. «Խնդիրը տեխնիկական է, իր ձայներն ամփոփող արձանագրությունը միաժամանակ մուտք է արվում համակարգիչներ մեր կողմից ընտրություններից հետո եւ ըստ հերթականության, հավանաբար տեղերի շփոթում է եղել: Նախնական արդյունքների մեջ է, հետո մաքրագրվելու է եւ ուղղվելու է»:

Հարցին՝ եթե տեխնիկական խնդիր է, ինչո՞ւ են մի շարք տեղամասերում ձայները պակասել, ոչ թե ավելացել, նա պատասխանեց. «Մեկի մոտ ավելանում է, մեկի մոտ պակասում է: Վերջնական արդյունքները կփոխվեն: Միտում լինել չի կարող, տեխնիկական խնդիր է: Ռեյտինգային թեկնածուների քանակը, ինքներդ եք տեսնում, հնարավոր է շփոթել արագ մուտքագրման դեպքում»: Մեր դիտարկմանը, որ Ուրիխանյանը կասկածներ ունի՝ ԿԸՀ-ն նկարչությամբ է զբաղվում՝ Մնացականյանն արձագանքեց. «Չի կարող նման բան լինել, որովհետեւ այն արձանագրությունը, որը մուտքագրվում է, հրապարակվում է: Արձանագրությունը բոլորին հասանելի է, այդ ճանապարհով ինչ-որ բան անելը անիմաստ է: Շատ ուզենալու դեպքում էլ հնարավոր չէ նկարեն»:

Նա վստահեցրեց, որ բացառվում է թվերը չուղղվեն:

Ավելի ուշ Տիգրան Ուրիխանյանը մեր հարցին՝ ձեզ բավարարո՞ւմ է ԿԸՀ-ի եւ ՏԸՀ-ի պատասխանը, թե՞ դուք ինչ-որ գործընթաց եք սկսելու ձայների անհետացման համար՝ պատասխանեց. «Իրենք ունեն 7-օրյա ժամկետ, ուզում եմ հուսալ: Տեսնենք ինչ տեղի կունենա»:

Հարցին, այսինքն, դուք այլ գործողություն չեք ձեռնարկելու եւ խնդիր չունե՞ք բողոքարկման ժամկետից հետ մնալու՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Սահմանված կարգ գոյություն ունի, այդ կարգին ուզած-չուզած պիտի հետեւենք: Ինչ իմպերատիվ հնարավորություն կա պարտադրելու այլ ժամկետում շտկումներ անել՝ չկա, հետեւաբար պետք է սպասել»:

Հարցին՝ մտահոգություն էիք հայտնել, որ հերթական անգամ ԿԸՀ-ն նկարչություն է անում, ՏԸՀ-ից եւ ԿԸՀ-ից բացառում են նկարչության տարբերակը՝ ասելով, որ շատ մեծ ցանկության դեպքում չեն կարող միջամտել, դուք մնում եք ձեր կարծիքի՞ն՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Շատ լավ, հուսանք, որ ամեն ինչ կշտկվի, հուսանք, որ արձանագրություններով ֆիքսված իրական պատկերը կամրագրվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31