Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ․ Այս ընտրություններով հիմք է դրվում օրինական, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը

Դեկտեմբեր 11,2018 17:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գոհունակությամբ փաստում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ, թափանցիկ ընթացքը և շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին և Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան  կուսակցություններին:

Գտնում ենք, որ այս ընտրություններով այլևս հիմք է դրվում օրինական, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը:

Տարիներ շարունակ մեր կուսակցությունը պնդել է, որ մինչև երեք նախագահների դարաշրջանը չավարտվի, հնարավոր չի լինի կազմաքանդել օլիգարխիկ, մենաշնորհային, սոցիալական արդարությունը ոտնահարած համակարգը:

Եկել է դրա ժամանակը:

Մաղթում ենք Նիկոլ Փաշինյանին վճռականություն, սկզբունքայնություն՝ իրականացնելու այդ առաքելությունը, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի երկիրը ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացման ճանապարհ դուրս բերել:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31