Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրաչափերի ապօրինություններն իրենց ողջ «հմայքով»

Դեկտեմբեր 11,2018 16:36
jrachap

Ամիսներ առաջ, երբ Վեոլիա ջուրը սկսեց բաժանորդների մոտ ջրաչափերը փոխել՝ սեփական միջոցներով և անվճար, նրանցից ոմանք չհապաղեցին աշխարհն իրար խառնել, բողոքելով Օպերատորի «ապօրինություններից»:

Պատճառը փոխարինված հնամաշ, իրենց պիտանելիության ժամկետը սպառած ջրաչափերի լաբորատոր ստուգաչափումն էր, ավելի ճիշտ՝ դրա արդյունքները:

Մինչդեռ տվյալ գործառույթը և ստուգման կարգը նախատեսված է օրենսդրությամբ:  Ավելին, այն իրականացվում է ՀՀ ՏԶՆՆ Չափագիտության ազգային ինստիտուտի հետ միասին: Հետեւաբար, այստեղ բացառվում է որեւէ սուբյեկտիվություն:

Ի դեպ, արդյունքներն էլ սպասվածի շրջանակներում են: Բաժանորդների ճնշող մեծամասնությունը, ինչ խոսք, օրինապահ քաղաքացիներ են, եւ զարմանալի չէ, որ ջրաչափերի ավելի քան 90 տոկոսի վերաբերյալ ոչ մի դիտողություն Օպերատորը չի ունենում: Ընդ որում, ոչ թե այն պատճառով, որ դրանք ճիշտ են աշխատում: Ոչ, հին չափիչ սարքերը, թեկուզեւ մաշվածությամբ պայմանավորված, չեն գրանցում սպառվող ջրի ողջ ծավալը, ինչի համար էլ, ըստ էության, Վեոլիա Ջուրը ձեռնարկել էր այդ լայնածավալ ու շատ ծախսատար գործընթացը: Պարզապես ակնհայտ է, որ բաժանորդն այս պարագայում մեղավոր չէ դրանց անճշտության համար:

Ուրիշ է ջրաչափերի աշխատանքին ԱՐՏԱՔԻՆ, միտումնավոր միջամտությունը: Ցավոք, դա էլ է մեր իրականության բաղկացուցիչ մասը: Նման դեպքերում Վեոլիա Ջուրը համաձայն օրենսդրության, կատարում է բաժանորդների սպառած ջրի ծախսի վերահաշվարկ, որն ինչ խոսք փոքր թիվ չէ: Վեոլիա Ջուրը նման վերահաշվարկներ մշտապես կատարել է ու շարունակելու է կատարել, ելնելով օրենսդրության պահանջից:

Եվ վճարելու են բաժանորդները իրենց մեղմ ասած սխալնելի համար: Իսկ թե ինչպիսի «սխալների» մասին է խոսքը, ցույց են տալիս ներկայացվող ջրաչափերի վրա կատարված բազմապիսի «մանիպուլյացիաները». անգամ ասեղ ու մեխ կարող է տեսնել ուշադիր ընթերցողը ջրաչափերի մեջ:

Պատկերված ջրաչափերը ներկայումս փոխարինվել են նորերով, սպառման հաշվարկը արդեն հստակ է, թվում է՝ ոչ մի խնդիր չպետք է լինի: Բայց … Երեկ ապօրինություններ թույլ տված որոշ բաժանորդներ այսօր արդեն բողոքում են ջրի «մեծ ծախսից»: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են:

Վեոլիա ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31