Տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանին։
Aravot.am-ը պարզեց, որ նախագահը հացադուլավոր կինոռեժիսորին հանդիպել է առավոտյան Մատենադարան այցելելիս, որտեղ պետք է մասնակցեր Գլոբալ ֆորումին: Aravot.am-ը նաեւ պարզեց, որ նախագահը տեսել է վրանը, մոտեցել, հետաքրքրվել է կինոռեժիսորի առողջությամբ, նաեւ հորդորել ցուրտ եղանակին զգույշ լինել:
Դեկտեմբերի 11-ին Հովհաննես Գալստյանին է այցելել նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից