Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես ԲՀԿ ղեկավարի վարկանիշը անկում ապրեց. նույնը տեղի կունենա նաև Նիկոլ Փաշինյանի հետ». Արմեն Բադալյան

Դեկտեմբեր 11,2018 16:13

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ, չնայած խորհրդարանական ընտրությունների գործընթացում գրանցված որոշակի մանր թերություններին՝ ընտրական գործընթացը անցել է ազնիվ և արդար մթնոլորտում:

«Ընտրությունները և ձևավորված խորհրդարանը լեգիտիմ են»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների թվի ցածր մասնակցության ցուցանիշին՝ Արմեն Բադալյանն ասաց. «Այդ 48 տոկոսը ընտրողների ընդհանուր թվի՝ 2 միլիոն 600.000-ի 48 տոկոսն է, Հայաստանում այդքան ընտրող չի բնակվում: Պաշտոնական տվյալներով, դեռ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, 300.000 մարդ արտագաղթել է, դրանից հետո էլ Հայաստանից մեկնողներ եղել են, բայց դեռ պաշտոնական տվյալներ չեն եղել… այս խորհրդարանը ներկայացնում է Հայաստանի ընտրողների կեսի շահը»:

Բադալյանի խոսքով՝ խորհրդարանի հետ միասին լեգիտիմ են նաև իշխանությունը և ընդդիմադիր ուժերը՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են վերաբերում ԲՀԿ-ին կամ ԼՀԿ-ին, նրանք հանդիսանում են լեգիտիմ ընդդիմություն. «Ինչպես ԲՀԿ ղեկավարի վարկանիշը անկում ապրեց. նույնը տեղի կունենա նաև «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, դա բնական գործընթաց է: Այսպիսով, խորհրդարանում կլինի մեկ գաղափարաքաղաքական արեւմտամետ ուժ՝ հանձին «Լուսավոր Հայաստանի» եւ երկու լիդերային ուժեր՝ «Իմ քայլը» եւ ԲՀԿ-ն: Հայաստանում էլեկտորալ դաշտում դոմինանտ կդառնա արևմտամետ զանգվածը: Փաստորեն, Հայաստանի ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքը ավելի շատ արևմտյան արժեհամակարգի կրող է, ռուսամետ ընտրազանգվածը կամ շատ թույլ է, կամ գոյություն չունի, ավելի շատ թույլ է եւ չի կարողանում ինքնակազմակերպվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31