Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցելու են հատուկ կենտրոն, որը կլինի օթևան մանկատունն ավարտած երեխաների համար

Դեկտեմբեր 11,2018 16:10

Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար և բարերար «Anna Kara  loans»  ընկերության  և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara  loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:

Արդեն 9 տարի է հիմնադրամն օգնում է Վանաձորի մանկատան շրջանավարտներին՝ հոգում նրանց կացության, մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք գտնելու հարցերում:

«Թավշյա հեղափոխությունից հետո մեծ ոգևորություն եմ ապրում և մտադիր եմ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերն ընդլայնել, ընկերներիս հետ միասին ներդրումներ անել, կառուցել հատուկ կենտրոն, որը կլինի օթևան մանկատունն ավարտած երեխաների համար: Այդ օթևանում նրանք ձեռք կբերեն կյանքի հմտություններ, պահանջված մասնագիտություններ և կօգնեն տեղավորվել աշխատանքի»,-հանդիպման ընթացքում ասել է Աննա Կարան՝ հավելելով, որ թե´ ինքը, թե´ իր բիզնես գործընկերներն ու բազմաթիվ ամերիկահայեր մտադիր են աջակցել և սերտորեն համագործակցել «Իմ Քայլը» հիմնադրամի հետ:

Աննա Հակոբյանն էլ վստահեցրել է, որ մանկատան սաների համար օթևան կառուցելու հարցում ինքն ու հիմնադրամը պատրաստ են աջակցել և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: «Շատ կարևոր է որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում, և ներկա դրությամբ հիմնադրամն աշխատում է այդ ուղղությամբ և պատրաստ է համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,-ասել է Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31