«Ափսոսում եմ, որ ՀՀԿ-ն հերթական անգամ չի կարողանում խնդիրներին ճիշտ ախտորոշում տալ: Փոխանակ դեպքի ներսը նայի եւ հասկանա, թե ընտրությունների արդյունքներն ինչ են արտացոլում, փոխանակ գնահատի դրանց որակն ու ՀՀ-ի ներկայիս ձեռքբերումը, շարունակում է նույն մարտավարությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի իննի ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ ՀՀԿ-ի հայտարարությանը, ասաց «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, քաղաքագետ Համազասպ Դանիելյանը:
«Իրենց որոշելիքն է, թե որքանով են ուզում հնարավորություն ունենալ թեկուզ որոշ ժամանակ անց ՀՀ քաղաքական համակարգում դեր ունենալ. «Այդ դերի հնարավորությունը կբացվի այն պահից, երբ սկսեն հիմնավոր մոտենալ խնդիրներին եւ անհարկի պնդումներից զերծ մնան»,-համոզմունք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե նոր խորհրդարանը, որում տեղ գտան «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» եւ ԲՀԿ-ն, միատարր է, Համազասպ Դանիելյանն անհամաձայնություն հայտնեց. «Օրինակ, որեւէ մեկը չի կարող պնդել, որ «Իմ քայլը» եւ ԲՀԿ-ն միատարր ուժեր են»:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/280458262674765/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ