Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավական առումով բիզնես միջավայրում ձևավորվել է որոշակի պաշտպանվածություն․ «Նոր Հայաստան․ բիզնես միջավայր» թեմայով հանդիպում-քննարկում

Դեկտեմբեր 11,2018 14:44

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս անգամ քննարկվեց Նոր Հայաստանի բիզնես միջավայրը։ «Նոր Հայաստան․ բիզնես միջավայր» թեմայով հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:

«Մեդիսար» ընկերության հիմնադիր Մանվել Գաբրիելյան

Մրգային օղիներին մենք ծանոթ ենք, բայց որպես տնտեսության առանձին ճյուղ այն չի զարգանում: Օրինակ՝ վայրի տանձից հրաշալի օղի է ստացվում, բայց մեր անտառներից երևի միայն 5%-ն է հավաքվում: Սեզոնին մեր ծիրանի մի մասը չի հասցվում մշակվել: Ճիշտ է, փոքր արտադրություններ կան, որոնք արդեն իսկ մեծ հաջողությունների են հասել, բայց այդ ընկերությունները կարիք ունեն պետական կամ հասարակական որևէ խոշոր կառույցի աջակցության:

Ֆրանսիայում 60.000 ընտանիք զբաղված է կալվադոսի արտադրությամբ: Դրանք փոքր արտադրություններ են: Ինչո՞ւ մենք նույն օրինակը մրգային օղիների պարագայում չենք անում: Մեր վայրի տանձի, ծիրանի և խնձորի օղին մրցակցային է և տարբերվող:

«Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյան

Խցում երկար մնացած մարդու վիճակում ենք մենք. օդը շատ է, ադապտացվել է պետք: Տնտեսական առումով առաջ բիզնես սկսելու կամ բիզնես անելու հնարավորությունները քիչ էին: Բայց հիմա էլ խառնաշփոթ կա. մարդիկ չգիտեն ինչի՞ց սկսել, որ ոլորտն ընտրել: : Նույնիսկ այն մարդիկ, որոնք գումար ունեն չգիտեն ինչի՞ց սկսել, իրենց խորհրդատու է պետք:

Հանրային սննդի ոլորտը մեր երկրում առաջընթաց տեմպերով կայանում և զարգանում է: Բայց որակյալ կադրերի քանակական սով կա: Միջավայրը կարող է լավը լինել, բայց մարդիկ չլինեն:

Տարբեր պետական կառույցների վարչարարության ձևը փոխվել է: Հարկային համակարգում մեծ փոփոխություններ կան. նրանք անհարկի, անհիմն չեն անհանգստացնում: Իրավական առումով բիզնես միջավայրում ձևավորվել է որոշակի պաշտպանվածություն:

«Ռեգենզա» տղամարդկանց հագուստի հայկական բրենդի տնօրեն Էդգար Օհնայան

Պետք է ստեղծել և աշխատել այն միջավայրում, որը կա: Եթե սպասում ենք, որ իդեալական վիճակ է լինելու թեկուզ երկու տարի հետո, ապա չի լինելու: Զարգացող և աճող օրգանիզմի նման անընդհատ կատարելագործվելու ենք: Շատ կարևոր է այս կամ այն ոլորտի խնդիրները բարձրաձայնելը:

«Ֆլուրեքս» շինարարական ընկերության տնօրեն Շահեն Ինանց

Բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով, իսկ պետությունը՝ կառուցվածքային հարցերով:

Մեր երկրին նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ: Մենք մասնագետների մեծ ներուժ ունենք՝ թե՛ դուրսը, թե՛ այստեղ: Դրսում հայերը կարողանում են մեծ հաջողությունների հասնել, բայց նրանք այստեղ չեն ուզում այդ ամենն անել: Մենք համախմբվածություն չունենք:

Մենք ուրիշի արտադրանքն առնում ենք՝ մերը չենք առնում: Ո՞վ է մեղավոր:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյան

Բիզնեսը պետք է պայքարի, բիզնեսը պետք է ինքնակազմակերպվի, բիզնեսն իր ասելիքը պետք է ասի: Մեր քննարկումների միջոցով մենք հանրայնացնելու ենք ոլորտի խնդիրները: Չկա չլուծվող պրոբլեմ այն հասարակության համար, որը գիտի, որ ինքն է երկրի տերը:

Բիզնեսը երկրի ողնաշարն է: Աշխատանքը, աշխատող ուժը մեր երկրում պետք է արժևորվի և պետք է բացարձակ արժեք ընկալվի: Նոր Հայաստանի համար կարևոր է այն, որ բիզնեսը խոսի: Բիզնես ոլորտի խնդիրները բավական բաձրաձայնված չեն: Մեզ մոտ՝ Հայաստանում, այն վիճակն է, որ բիզնեսը պետք է նեղանա, ինքը պետք է թուլանա, ինքը պետք է հոգնի ու գնա դուրս: Այս կամ այն ոլորտում պայքարի լավագույն ձևը չլռելն է:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31