Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երվանդ Ֆրանգուլյան․ Մենք Apple արտադրող ազգ չենք, որովհետև Apple արտադրողները երբեք չեն ասի մեզ պետական աջակցություն է պետք

Դեկտեմբեր 11,2018 14:34

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս անգամ քննարկվեց Նոր Հայաստանի բիզնես միջավայրը։ «Նոր Հայաստան․ բիզնես միջավայր» թեմայով հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:

«Տրիադա» խորհրդատվական ընկերություն տնօրեն Երվանդ Ֆրանգուլյան

Եթե ժամանակին բիզնես ոլորտի ներկայացուցիչները մեկ է ասում էին երկիրը երկիր չէ, մեզ մոտ ոչ մի բան չի ստացվի, հիմա այդ մտայնությունը բավականին փոխվել է: Մարդիկ ավելի շատ մտածում են գործելու մասին՝ ի՞նչ կարելի է անել, ո՞ր ուղղության մեջ փորձել, որտե՞ղ է դաշտը բաց, մի խոսքով՝ մարդիկ սկսել են տնտեսական ակտիվություն ցուցաբերել:

Մենք ինքներս տեսանք, որ քաղաքական հեղափոխություն հնարավոր է անել, բա ինչո՞ւ տնտեսական հեղափոխություն չարվի: Տնտեսական հեղափոխություն անելու համար պետք է բազմոցից վեր կենանք և գնանք մեր քայլն անելու, փորձենք ինչ որ բան ձեռնարկել: Հնարավոր է 10 ձեռնարկից 1-ը ստացվի, բայց դա էլ վատ չէ: Հիմա բիզնես սկսելու համար միջավայր կա և այժմ տեղին չէ երկիրը երկիր չի արտահայտությունը:

Մենք հին ենք մնացել: Մենք մնացել ենք այն հույսին, որ մեկը պետք է գա մեզ պահի, լավ թագավոր լինի: Մենք ենք մեր երկրի իշխանությունը: Հենց մենք պետք է որոշենք՝ ո՞ր ոլորտին ենք պետական աջակցություն տրամադրում: Պետական աջակցությունը մեր փողերն են:

Չկա պետական փող, կան մեր փողերը, որը մենք տվել ենք ինչ-որ խմբի, որպեսզի նրանք կառավարեն: Չկա պետության աջակցություն, չկա կառավարության աջակցություն: Կա մեր ընդհանուր համայնքի՝ Հայաստանի համայնքի աջակցություն: Հենց մենք պետք է որոշենք, որ ոլորտին ենք պետական աջակցություն տրամադրում:

Մենք արհեստավարժ չենք մեր գործի մեջ: Փինաչիությունը նստած է մեր մեջ: Որակյալ մասնագետը մեզ մոտ բացառություն է: Մենք Apple արտադրող ազգ չենք, որովհետև Apple արտադրողները երբեք չեն ասի մեզ պետական աջակցություն է պետք: Նրանք գաղափարի ետևից են գնում:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31