Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս անգամ քննարկվեց Նոր Հայաստանի բիզնես միջավայրը։ «Նոր Հայաստան․ բիզնես միջավայր» թեմայով հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:
«Վան Արդի» գինեգործական ընկերության տնօրեն Վարուժան Մուրադյան
Գինեգործության առումով աշխարհն ուզում է զգալ նոր համեր: Մենք կարող ենք այս ոլորտում աշխարհին լավ պրոդուկտ ներկայացնել: Ես վստահ եմ, որ ժամանակ է գալու, որ խաղողի այգիները մեզ չեն բավականացնելու: Հիմա մենք ունենք 30-40 աշխատող գինու գործարաններ, բայց շատ հանգիստ մենք դրանց թիվը կարող ենք դարձնել 200, 300, 400:
Երբեմն, գնում ես գյուղեր և լսում ես հետևյալ արտահայտությունը. Եթե պետությունը մեզ չօգնի, մենք կթողնենք կգնանք: Եղբա՛յր, տեռորի՞ ես ենթարկում պետությանը: Քեզ ես վատություն անելու, քո երեխաներին ես վատություն անելու, որ տանես օտարության մեջ մեծացնես: Որևէ մեկին թող չթվա, որ բիզնես անելը հեշտ բան է, մանավանդ արտերկրում: Եվ հետո, պարտադիր չէ, որ ամեն մեկը բիզնեսմեն լինի: Ճիշտ գնահատե՛ք ձեր ռիսկերը:
Գինեգործության ողնաշարը մեզ մոտ պետք է լինեն ոչ թե մեծ գործարաններն, այլ փոքր և միջին գործարանները: Փոքր և միջին գինու արտադրությամբ զբաղվող գործարանները հնարավորություն և գումար չունեն, որ մասնակցեն տարբեր երկրներում անցկացվող էքսպոներին: Հայցական գինու հանդեպ դրոսում մեծ հետաքրքրվածություն կա: Ժամանակն է ճիշտ ներկայացնելու մեզ:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն