ՀՀԿ-ն չի բողոքարկի քվեարկության արդյունքները։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
-Չկա՞ որևէ խախտում, որ արժանի է բողոքարկման։
-Կան որոշակի խախտումներ, բայց չեմ կարծում, որ դրանց ծավալն այնպիսին է, որ ազդեն ընտրության արդյունքների վրա։
-ՀՀԿ-ին մոտ 4000 ձայն էր պակասում անցնելու համար։ Եվ կասկած կա, որ եթե ամեն տեղամասում 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչեին կամ պակաս հաշվեին, այդ 4000-ը կլրանար։ Հնարավո՞ր չէ վերահաշվարկի պահանջ դնեք, որ ստուգեք՝ այդպե՞ս է եղել, թե՞ ոչ։
-Իրատեսական չէ այդ բոլոր տեղամասերը ստուգել։ Հա, կան որոշ տեղեկություններ, որ այս կամ այն տեղամասում, ենթադրենք, անվավերի հարցում սխալ է եղել հանձնաժողովի մոտեցումը, և այն, ինչ պետք է անվավեր համարվեր թեկնածուի համար, անվավեր է համարվել կուսակցության համար։ Բայց նման դեպքերի տեղեկատվությունը բավարար ծավալ չի կազմում, որ իմաստալից դարձնի բողոքարկումը։