Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վագոնները Թուրքիան և Ադրբեջանը համատեղ են արտադրելու. Ermenihaber

Դեկտեմբեր 11,2018 13:32

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիթ Թուրհանն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պետական երկաթգծի տնօրեն Ջավիդ Գուրբանովի հետ։

Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրհանն առանձնահատուկ ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անխափան աշխատելու և ավելի որակյալ ծառայություն մատուցելու անհրաժեշտությամբ պայմանավորված կատարվող աշխատանքների և քննարկումների կարևորությունը։

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի՝ Ադրբեջանի երկաթգծի տնօրենի հետ նրանք պայմանավորվել են, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը ծառայելու է ոչ միայն Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի այլ նաև մյուս հարևան երկրների բեռնափոխադրումների համար։

Կողմերը պայմանավորվել են թուրք-ադրբեջանական համատեղ գործարան կառուցելու և այդ գործարանում վագոններ արտադրելու շուրջ:

Նախատեսվում է, որ ներկայումս միայն բեռներ տեղափոխող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջիկա տարիներին կիրականացնի նաև ուղևորափոխադրումներ։

Իրականացվող բեռնափոխադրումները, ըստ թուրք նախարարի, շատ կարևոր են սպառողների համար, քանի որ ազդում են ապրանքների գնագոյացման վրա։

Թուրհանը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու կառուցման համար։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31