Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկրողներն ավելի շատ արտոնություններ ունեն, քան ներքին արտադրողները

Դեկտեմբեր 10,2018 23:55

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս անգամ քննարկվեց Նոր Հայաստանի բիզնես միջավայրը։ «Նոր Հայաստան․ բիզնես միջավայր» թեմայով հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:

«Ավանի աղի կոմբինատի» գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյան

Նախքան ներդրողների և նոր աշխատատեղեր բացելու մասին մտածելն՝ անհրաժեշտ է ներքին արտադրողի պաշտպանության մասին մտածել: Եթե դրսի մարդիկ տեսնեն, որ Հայաստանում ներքին արտադրողը պաշտպանված է, ինչո՞ւ ոչ որոշակի արտոնություններ նա ունի, դրական տեղաշարժ կլինի: Բայց մեզ մոտ պատկերն այլ է. ներկրողներն ավելի շատ արտոնություններ ունեն, քան ներքին արտադրողները:

Վերջին ինը ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն Պարսկաստանից ներկրվել է մոտ 5000 տոննա աղ, որից 4000 տոննան տեխնիկական աղ է: Տեխնիկական աղն արգելվում է սննդի մեջ օգտագործել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ամբողջ աղի քանակությունը վաճառվել է սնունդ արտադրող ընկերություններին: Այդ տեխնիկական աղի պարկերը տանում են սննդի արտադրողներին և հրամցնում որպես կերակրի աղ՝ մեկն ասում է, թե աղի կոմբինատից է գողացված դրա համար է էժան, մյուսը խաբեությունը դեմոկրատիայի տակ է քողարկում: Եթե այսպես շարունակվի, տարիներ անց մեր հասարակությունը առողջական լուրջ խնդիրների առջև կկանգնի:

Այսօր մեր ձեռնարկությունների միջին տարիքը 50-նն անցել է: Այսօր մենք բանվորներ չունենք: Բա 10 տարի հետո ի՞նչ ենք անելու: Երիտասարդ կադրերի պակաս ունենք: Իմ ղեկավարած ձեռնարկությունում իմ աշխատողների մեծ մասը 60-նն անց է: Երիտասարդներին կանչում ես, ասում ես արի կողքը կանգնի սովորի, ասում է ավելի լավ է ես կանաչին առնեմ մի տեղից, մյուս տեղում վաճառեմ և մեջը փող աշխատեմ: Լավ կադրեր ունենալու համար պետությունը պետք է ոչ թե փակեր բոլոր ուսումնարանները, այլ ընդհակառակը՝ ավելացներ այդ ուսումնարանների թիվը:

Դուք բոլորդ, երբ որ հաց եք առնում, գոնե 50% հավանականություն կա, որ այն տեխնիկական աղով է պատրաստված: Ապխտած ձուկ, որ առնում եք, կա հավանականություն, որ այն տեխնիկական աղով է պատրաստված:  Վտանգ կա, որ 5 տարի հետո մեր երեխաներն ու առհասարակ ողջ հասարակությունը առողջական լուրջ խնդիրներ կունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31