Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը աշխարհի հավաքականի կազմից հայաստանցի Հովհաննես Բաչկովի եւ Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսեյ Մազուրի միջեւ մենամարտի մրցավարությունը գնահատել է որպես հերթական խայտառակություն: «Հինգ ռաունդ հաղթում էր Հովհաննես Բաչկովը, սակայն հաղթանակը տվեցին ռուս մարզիկին: Բացահայտ խայտառակություն», – իր ՖԲ էջում գրել է Արթուր Գեւորգյանը:
Ռուսաստանը երեկվա շոուի ընթացքում մենամարտեր էր անցկացնում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ, որոնց մեջ ընդգրկված էր նաեւ Հովհաննես Բաչկովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ