Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանոում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։
Զոհրաբ Մնացականյանը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրեցին նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցակման բարձր մակարդակը, մտքեր փոխանակեցին ընտրական գործընթացների հետագա կատարելագործման ուղղությամբ համագործակցության շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը իրականացվում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանբ, ինչը ամուր հիմք է հանդիսանում երկրում ժողովրդավարակն ինստիտուտների ամրապնդման և դրանց նկատմամբ հանրային վստահոության բարձրացման համար։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ ընտրությունների արդյունքները վերահաստատեցին ժողովրդի կողմից տրված լայն մանդատը և վստահությունը գործող կառավարության հանդեպ, որը չափազանց ոգևորիչ և, միաժամանակ, պարտավորեցնող՝շարունակելու իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցոությամբ։
Զրուցակիցները բարձր գնահատեցին նաև կանանց ակտիվ մասնակցությունը և դերակատարությունն ընտրական գործընթացում։
ՀՀ ԱԳՆ